ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմավիրում մեքենաներ են բախվել, մեկը կոտրել է կամրջի ճաղավանդակներն ու հայտնվել կամրջի տակ

Արմավիրում մեքենաներ են բախվել, մեկը կոտրել է կամրջի ճաղավանդակներն ու հայտնվել կամրջի տակ

Հուլիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։50-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16․5 կմ հատվածում, Զվարթնոց վարչական տարծքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած Nissan Teana մակնիշի և 31-ամյա Դավիթ Շիրվանյանի վարած Nissan Versa մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները, նրանք վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։ 

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan Teana-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և, մոտ 20 մետր առաջ ընթանալով, հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհում։

  • Կիսվել: