չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Արմավիրում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում  և բախվել կայանված «Chevrolet Volt»-ին․ կա տուժած

Արմավիրում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ին․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են 66-ամյա Արմեն Թ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 52-ամյա Տիգրան Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տիգրան Գ․-ին օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հարություն Վարդանյանը և Միքայել Բարսեղյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

  • Կիսվել: