շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմավիրի պարեկների հակաթմրանյութային գործունեությունը. մի շարք անձինք տեղափոխվել են Վաղարշապատի բաժին

Արմավիրի պարեկների հակաթմրանյութային գործունեությունը. մի շարք անձինք տեղափոխվել են Վաղարշապատի բաժին

Փետրվարի 18-ին Մուսալեռ գյուղի տարածքում ծառայող Արմավիրի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդն ու ուղևորը դրսևորել են կասկածելի վարքագիծ: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով գիշերվա 3.30-ին նրանք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Անձնական խուզարկությամբԷջմիածնի բնակիչ 31-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է հոգեմետ 10 հաբ: Ըստ նրա` հայտնաբերվածն իրենն է: Մյուս ուղևորի` մայրաքաղաքի 30-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է մոխացած հետքերով կաթուցիչ:

Էջմիածնի Արարատյան փողոցում պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ուղևորի՝ Արտիմետ գյուղի 21-ամյա բնակչի կասկածելի վարքագիծը տեսնելով`տեղափոխելեն Վաղարշապատի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված, կաթուցիչ ու դանակ:Ըստ նրա` մարիխուանան իրենն է, հումքն էլ ինքն է հավաքել` կանեփի վայրաճ թփերից:

Եվս մեկ «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա Արմավիրի պարեկները կանգնեցրել են փետրվարի 23-ին` Էջմիածնի Չարենցի փողոցում: Ուղևորի վարքը կասկածելի էր, ևնա նույնպես տեղափոխվել է Վաղարշապատի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է քաղել ու թմրանյութ պատրաստել` անձամբ օգտագործելու համար:

Փետրվարի 16-ին Էջմիածնի Կամոյի փողոցում պարեկները մոտեցել են մի երիտասարդի, որի վարքագիծը կասկածելի էր: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով երկու կաթուցիչ և մեկ փաթեթ` դեղնականաչավուն զանգվածով: Ըստ նրա` մարիխուանան իրենն է, կանեփն էլ ինքն է քաղել վայրաճ թփերից` անձամբ օգտագործելու համար:

Նույն օրը Էջմիածնի Մաշտոցի փողոցում Արմավիրի պարեկները կանգնեցրել են մի «Մերսեդես», որի վարորդի վարքագիծը նույնպես կասկածելի էր:

Վաղարշապատի բաժնում Ապարան քաղաքի 27-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ` մարիխուանայի նմանվող զանգվածով: Ըստ նրա`թմրանյութն անձնական օգտագործման համար էր:

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Վաղարշապատի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Արմավիրի պարեկների հետ համատեղ: Փետրվարի 28-ին, ժամը 22.15-ին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանները Մուսալեռ գյուղում ձերբակալեցին մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 43-ամյա մի տղամարդու և, իր վարած «Պեժո» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխեցին Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գուլպայի մեջ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` բյուրեղանման զանգվածով:Նա հայտնել է, թե կրիստալը գտել է ճանապարհին և պահել անձնական օգտագործման համար:

«Պեժոն» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Բոլոր դեպքերով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: