հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինության հորդորը

Արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինության հորդորը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

՛՛Ուստի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում և խնդրում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը:
Ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:

Կանխավ շնորհակալություն…՛՛,-ասված է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինության տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: