երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երեւանում. հայտնաբերվել է հնդիկ ուսանողի դի

Առանձնակի դաժանությամբ սպանություն Երեւանում. հայտնաբերվել է հնդիկ ուսանողի դի

Այսօր՝ օգոստոսի 28-ին, սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դաբիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի  տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ գլխի մասի հատվում հարվածի մի քանի հետքերով: Բազմոցի տակ և բազմոցի վրա առկա են արնանման հետքեր, երկաթյա լոմ, որի վրա նույնպես ակռա են արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու  ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Հնկաստանի Հանրապետության քաղաքացի էր, ով սովորում էր  Երևանի բուհերից մեկում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: