հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները. բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները. բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանրապետության տարածքում hուլիսի 24-29-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ արևելյան 2-5 մ/վ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:

Нет описания фото.

Երևան քաղաքում hուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Нет описания фото.

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

 

 

  • Կիսվել: