Առաջարկում ենք նախագիծ, որով ԶԼՄ-ներն իրենց կայքերից կհեռացնեն վիրավորական մեկնաբանությունները. Պետրոսյան
Առաջարկում ենք օրենքի նախագիծ, որով ԶԼՄ-ների վրա դրվում է իրենց կայքերից 12 ժամվա ընթացքում հեռացնել վիրավորանք պարունակող մեկնաբանությունները, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա հավելեց նաեւ, որ եթե մի ԶԼՄ-ն հղում կատարի այլ ԶԼՄ-ի, ապա պատասխանատվությունը կկրի սկզբնաղբյուրը:
Պատգամավորն ասաց. «Եթե կայքի սոցցանցում, այդ թվում Facebook-ում, սկսեն կիսվել տվյալ կայքի տեղեկատվությամբ, ապա ԶԼՄ-ն պատասխանատվություն չի կրի այն պայմանով, եթե մինչ այդ թաքցրել կամ հեռացրել է վիրավորանքը։
Եթե ԶԼՄ-ները կկարողանան ապացուցել մեկնաբանությունը հեռացնելու կամ թաքցնելու օբյեկտիվ անհնարինությունը, ապա կազատվեն պատասխանատվությունից»:



