Լիլիթ Մակունցը ներկա է եղել Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը ներկա է եղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Համերգին ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթը, այլ կատարողներ:




