չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զիծառայողի 07-ն ու դպրոցի ուսուցչի Opel-ը. կա վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են պայմանագրային զիծառայողի 07-ն ու դպրոցի ուսուցչի Opel-ը. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Ապարանի բնակիչ, 22-ամյա Կարեն Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Թալին քաղաքի բնակիչ, 67-ամյա Գագիկ Ֆ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևոր, Սպիտակ քաղաքի բնակիչ, 43-ամյա Արկադի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Կարեն Ա.-ն N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ Գագիկ Ֆ.-ն՝ Դդմասար գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ: 

  • Կիսվել: