հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արաբկիրի շենքում հրդեհը մարվել է․ կան տուժածներ

Արաբկիրի շենքում հրդեհը մարվել է․ կան տուժածներ

Օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։

Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ։ 

Ժամը 13։36-ի դրությամբ տարհանվել է 65 քաղաքացի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 13։59-ին։

  • Կիսվել: