ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անուշավան և Սարալանջ գյուղերի սարերում այրվում է խոտածածկույթ. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Անուշավան և Սարալանջ գյուղերի սարերում այրվում է խոտածածկույթ. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 13։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անուշավան և Սարալանջ գյուղերի սարերում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարալանջ, Անուշավան, Հառիճ գյուղերի և Արթիկ քաղաքի միջնամասում գտնվող սարերում. այրվում է մոտ 150-200 հա չոր խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:52-ին։

Թարմացում.

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:52-ին, մարվել՝ 18։33-ին․ այրվել է մոտ 200 հա չոր խոտածածկույթ:

  • Կիսվել: