հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի մոտ

Անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի մոտ

Այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել 44-օրյա պատերազմում անհետ կորած ՛՛Քիմիկների զորամասի՛՛ զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուծումներ գտնի ու վերադարձնի իրենց որդիներին։

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարությունից իրենց ոչ ոք չի մոտեցել, ոչ ոք չի հետաքրքրվել՝ ինչու՛ են հավաքվել:

Մեկ ուրիշն էլ դժգոհեց՝ ասելով, որ իրենց որդիներին մոռացել են:

Նշենք, որ «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդն անհայտ կորած են։ Այդ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որն արդեն դատարանում է։

 

  • Կիսվել: