ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց:

Նրանք հանդիպում են պահանջում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
 
«Մենք եկել ենք, ուզում ենք տեսնել Օնիկ Գասպարյանին»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայր Կարինե Ղազարյանը՝ նշելով, որ որդու հետ վերջին անգամ հեռախոսով զրուցել է հոկտեմբերի 14-ին ու մինչ օրս նրանից լուր չունի:

  • Կիսվել: