ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անհայտ անձը Ոսկետափ գյուղի հատվածում մահացու վրաերթի է ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին

Անհայտ անձը Ոսկետափ գյուղի հատվածում մահացու վրաերթի է ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին

Հիվանդանոցից հուլիսի 16-ին, ժամը 05.45-ին, հաղորդում է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամուրջ մոտ դիակ կա:

Ոստիկանությունից տեղեկացրին, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.00-ի սահմաններում Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին, որը մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: