կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 28 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի: 

SHAMSHYAN.com-ը գրում է, որ բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

  • Կիսվել: