կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ

Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ.

«Հարգելի՛ պրն Դավթյան,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ դատախազության բոլոր աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ:

Դատախազական համակարգն իր բազմամյա փորձով և մասնագիտական բարձր որակներ ունեցող աշխատակիցների շնորհիվ նպաստում է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, Սահմանադրական իրավունքի իրացմանը:

Բարձր գնահատելով ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքը` մաղթում եմ նոր ձեռքբերումներ հետագա գործունեության մեջ և աշխատանքային անսպառ եռանդ»:

 

  • Կիսվել: