հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Նախկին նախարար Գեներալ Անդրանիկ Փիլոյան անունը տալով՝ 1 միլիոն կաշառք են ուզել տեսանյութ

Նախկին նախարար Գեներալ Անդրանիկ Փիլոյան անունը տալով՝ 1 միլիոն կաշառք են ուզել տեսանյութ

Գագիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբեր ամսին Վիգեն Գրիգորյանին տվել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նկատմամբ ունեցած իրական ազդեցությունն օգտագործելու նպատակով, գրում է ArmLur.am-ը:

Այսպիսով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Զարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Գագիկ Պողոսյանը, տեղեկացված լինելով, որ իր ծանոթ Վիգեն Գրիգորյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մտերիմն է և դրանով պայմանավորված վերջինիս նկատմամբ ունի իրական ազդեցություն, այդ ազդեցությունն օգտագործելու արդյունքում Անդրանիկ Փիլոյանի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատում իր զբաղեցրած պաշտոնից այլ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ծառայության կազմակերպման վարչության ավագ հրահանգչի հաստիքին տեղափոխելու նպատակով 2021 թվականի դեկտեմբեր ամսին Վիգեն Գրիգորյանին անձամբ տվել է խոշոր չափերով՝ 1.200.050 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն, միաժամանակ այդ գործընթացը կազմակերպելու նպատակով նույն թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:21-ին և 22:26-ին, իր բջջային հեռախոսահամարի «Viber» հավելվածից Վիգեն Գրիգորյանի հեռախոսահամարին է ուղարկել այդ պահին զբաղեցրած պաշտոնի, կոչման և նախընտրելի պաշտոնի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև իր՝ 009709353 սերիա համարի նույնականացման քարտի լուսանկարը:

Մանրամասները՝ տեսանյութում․

  • Կիսվել: