ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց․ նախարարի մայրը պատվաստված է եղել․ hraparak.am

Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց․ նախարարի մայրը պատվաստված է եղել․ hraparak.am

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ երեկ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, գրում է hraparak.am-ը։

Հատկանշական է, որ նախարարի մայրիկն արդեն պատվաստված է եղել «Սպուտնիկ» պատվաստանյութով, ինչը, փաստորեն, որեւէ ձեւով չի ապահովագրել վարակվելուց։ 

Աղբյուրը կապ է հաստատել նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի եկավ ու ի պատասխան մեր հարցմանն ասաց․

«Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որեւէ բան ասել եւ շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները, այսքանը»։

Ըստ էության, նախարարը ոչ հաստատեց, բայց ոչ էլ հերքեց մեր տեղեկությունը։

 

  • Կիսվել: