շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քաղաքացիներին անաշխատունակության թերթիկ տրամադրվում ոչ թե 14, այլ՝ 7-օրյա ժամկետով․ Ավանեսյանը մանրամասնում է

Քաղաքացիներին անաշխատունակության թերթիկ տրամադրվում ոչ թե 14, այլ՝ 7-օրյա ժամկետով․ Ավանեսյանը մանրամասնում է

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամին ԱՆ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց պատճառները, թե ինչու է հանրապետությունում սուր շնչառական վարակների տարածման պայմաններում քաղաքացիներին անաշխատունակության թերթիկ տրամադրվում ոչ թե 14, այլ՝ 7-օրյա ժամկետով։

«Այս պահի բոլոր ապացուցողական հիմքերը մեզ հուշում են, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում։ Կարգավորումն առանձնացված է՝ պատվաստված քաղաքացիների համար և չպատվաստված քաղաքացիների համար, ում համար պահպանվել է 14-օրյա ժամկետը։ Բայց եթե քաղաքացին հանձնում է ՊՇՌ թեստ և պատասխանը բացասական է, 7 օրից կարող է դուրս գալ ինքնամեկուսացման ռեժիմից։ Սա ուղղված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելուն, մյուս կողմից էլ՝ պաշտպանելու այլոց վարակման ռիսկից», - ասաց Ավանեսյանը։

Ըստ վիճակագրության՝ հանրապետությունում մինչև այս պահը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 396 885 մարդ։ Այս վիճակագրությունից զատ, ինչպես նշեց Անահիտ Ավանեսյանը, առանձին վիճակագրություն է վարվում․ ժամանակ առ ժամանակ հրապարակվում են նաև կրկնավարակվածների թվերը։

  • Կիսվել: