չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախում դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է, անգամ փոքր խմբաքանակների հնարավորությունը հարցի լուծում չէ․Անահիտ Ավանեսյան

Արցախում դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է, անգամ փոքր խմբաքանակների հնարավորությունը հարցի լուծում չէ․Անահիտ Ավանեսյան

Արցախում դեղորայքային ապահովումը կրիտիկական վիճակում է, անգամ փոքր խմբաքանակների հնարավորությունը, որ լինում է ժամանակ առ ժամանակ, ամենևին հարցի լուծում չէ:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այսօր էլ, պլանային թե՛ վիրահատությունները, թե՛ միջամտությունները, հնարավորինս հետաձգվում են, որպեսզի անհետաձգելի բժշկական օգնության տրամադրումը հնարավոր լինի:

Պացիենտների թվաքանակի մասին, ովքեր, որ կարիքը ունեն տեղափոխման, մենք ամենօրյա կապի մեջ ենք թե՛ մասնագետների թե՛ հիվանդանոցների հետ և հենց որ, պատուհան է ստեղծվում, ապա միասնական ձևով այդ տեղափոխումները իրականացվում են»,- ասել է նա:

  • Կիսվել: