երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հանրային սննդի վայրեր ու մշակութային հաստատություններ մուտքի սահմանափակումները որոշ ժամանակ անց կարող են չեղարկվել. նախարար

Հանրային սննդի վայրեր ու մշակութային հաստատություններ մուտքի սահմանափակումները որոշ ժամանակ անց կարող են չեղարկվել. նախարար

Մեր բոլոր սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե որոշ ժամանակ անց հնարավո՞ր է՝ վերացվեն հանրային սննդի օբյեկտներ ու մշակութային հաստատություններ մուտքի սահմանափակումները։

Ավանեսյանը նշեց՝ հակակորոնավիրուսային սահմանափակումները միտված են որոշակի ընթացքում որոշակի խնդիր լուծելուն։

«Հունվարին օմիկրոն շտամի արագ, սրընթաց տարածման պարագայում, մեր կարծիքով, այն որոշակի զսպող մեխանիզմ հանդիսացավ ու ինչ-որ չափով նաև խթանեց պատվաստումները», - ասաց Անահիտ Ավանեսյանը։

  • Կիսվել: