Արմեն Գրիգորյանը և Մասուդ Փեզեշքիանն ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները:
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: