չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ամենաարդյունավետը քաղաքացիների կողմից իրականացվող վերահսկողությունն է․ Նիկոլ Փաշինյան

Ամենաարդյունավետը քաղաքացիների կողմից իրականացվող վերահսկողությունն է․ Նիկոլ Փաշինյան

Մենք ունենք տեսչական մարմիններ, որոնք վերահսկում են սահմանված կանոնների պահպանումը, բայց ամենաարդյունավետը քաղաքացիների կողմից իրականացվող վերահսկողությունն է: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

«Անպայման քաղաքացիները այդ պրոցեսում պետք է ներգրավված լինեն»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս կարեւորեց քաղաքացիների դերն այդ հարցում. «Եթե մի սրճարանից նկարում են, հրապարակում են, որ այստեղ ոչ դիմակ կա, ոչ ձեռնոց, սա ազդակ է, որ այդ սրճարան պետք չի գնալ: Այսինքն կարեւոր է սպառողների վերահսկողությունը: Եթե մեր տեսչական մարմինների ամբողջ ռեսուրսն ամբողջ օրը վերահսկի, միեւնույն է, վերահսկելու է շատ հատվածական սեգմենտ»,- ասաց  նա և հավելեց, որ Հայաստանում, մասնավորապես, Տավուշի մարզում մոտ օրերս դիմակների մեծ արտադրություն է սկսվում, որը օրական 200 հազար դիմակ կարտադրի:

Բանախոսները նշեցին, ոչ յուրաքանչյուր ոլորտում գործունեություն ծավալելու համար կնա սահմանված կանոններ։ Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ կանոնների մեջ մտնում է այն, որ արտադրական ձեռնարկություններում առավոտյան եւ օրվա ընթացքում եւս մեկ անգամ չափել մարդկանց ջերմաստիճանը:

«Մենք ունեցել ենք դեպք, երբ 32-ամյա պացիենտը հրաշքով փրկվել է, աթլետիկ կազմվածքով, սպորտով զբաղվող: Եվ մի դեպք էլ ունենք, որ 69-ամյա պացիենտը մահացել է, չնայած ոչ մի խրոնիկ հիվանդություն չի ունեցել: Մահացության ցածր տոկոսը բժիշկների աշխատանքի արդյունքն է:

Ես ունեմ տատիկ-պապիկ, որոնց չեմ այցելելու, մինչեւ այս հարցերը չլուծենք: Եթե այդպես չվարվեի, ես իրենց կդատապարտեի մահվան այս վիրուսի պատճառով»,-ասաց առողջապահության նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Ունեցել ենք դեպք, երբ երկուս սենյականոց բնակարանում եղել է վարակված անձ, սակայն կանոնները պահելու շնորհիվ ընտանիքի անդամներից որեւէ մեկը չի վարակվել»:

  • Կիսվել: