հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է «ՀՀ պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները թեմայով» պանելային քննարկմանը

Ֆինանսների նախարարի տեղակալը մասնակցել է «ՀՀ պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները թեմայով» պանելային քննարկմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը «Նախագծերի կառավարման համաժողով և մրցանակաբաշխություն 2025» միջոցառման շրջանակներում մասնակցել է «Հայաստանի պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները թեմայով» պանելային քննարկմանը:

Ավագ Ավանեսյանն իր խոսքում ընդգծել է պետական գնումների ոլորտում արդեն իրականացված և հնարավոր բարեփոխումների կարևորությունը նախագծերի ավելի արագ ընթացքի և թափանցիկության բարձրացման գործում:

Անդրադառնալով պետական ու մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի հաջողությանը՝ նախարարի տեղակալը կարևորել է նախագծերի կառավարման մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումը և շարունակական խթանումը:

  • Կիսվել: