ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ԿԲ նախագահն ու ֆինանսների նախարարը Բուլղարիայում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարածաշրջանային խմբի հանդիպմանը

ԿԲ նախագահն ու ֆինանսների նախարարը Բուլղարիայում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարածաշրջանային խմբի հանդիպմանը

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Բուլղարիայում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2026 թ. տարածաշրջանային խմբի հանդիպմանը:

Հանդիպումը համախմբել է անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ քննարկելու մակրոտնտեսական և ֆինանսական կայունության, թվայնացման, արտադրողականության, մրցունակության և երկարաժամկետ աճի օրակարգային հարցեր։

ԿԲ նախագահը մասնակցել է եզրափակիչ պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը մակրոտնտեսական կայունության ամրապնդման, երկարաժամկետ հնարավորությունների ձևավորման և միջազգային գործընկերության խորացման համատեքստում։

Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև ԿԲ նախագահի հանդիպումը ԱՄՀ գործադիր տնօրենի՝ Քրիստալինա Գեորգիևայի հետ, որի շրջանակում անդրադարձ է եղել Հայաստանի և ԱՄՀ համագործակցության օրակարգին, «Stand-By Arrangement» ծրագրի ընթացքին, ինչպես նաև ԿԲ նախագահը ներկայացրել է Կենտրոնական բանկի հրապարակած նոր՝ «Prudent Risk Management Approach to Price Stability: Theory and Practice at the Central Bank of Armenia» գիրքը:

Հանդիպումը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը մակրոտնտեսական կայունության պահպանման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և միջազգային ֆինանսական գործընկերների հետ կառուցողական համագործակցության հարցում:

  • Կիսվել: