երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամանորյա նվեր-փաթեթներ են հանձնվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի երեխաներին

Ամանորյա նվեր-փաթեթներ են հանձնվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի երեխաներին

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար և Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքների մեջ մտնող տասնյակից ավելի գյուղերի երեխաներին են հանձնվել ամանորյա նվեր-փաթեթներ:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահ  Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմը, «Երևան, իմ սեր» հիմնադրամի հետ համատեղ, սահմանամերձ այս բնակավայրերի 1000-ից ավելի երեխաների համար պատրաստել է  նվերներ, որոնք  փոխանցվել են նրանց:

 

Խորհրդանշական այս նախաձեռնությունը հերթական վկայությունն է, որ   սահմանամերձ բնակավայրերի  ընտանիքները և հատկապես երեխաները գտնվում են Հանրապետության նախագահի  և նախագահի աշխատակազմի շարունակական ուշադրության կենտրոնում: Նման նախաձեռնություն իրականացրել էր նաև նախորդ տարի։

  • Կիսվել: