շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 14 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Սիրիա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 14 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Սիրիա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը 14 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Սիրիա, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ընդունել է Անտոնիո Գուտերեշին Դամասկոսի Ժողովրդական պալատում։

Կողմերը քննարկել են Սիրիայի և ՄԱԿ-ի միջև մարդասիրական և վերակառուցման հարցերում համագործակցությունն ամրապնդելու ուղիները։ Կողմերը վերահաստատել են Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։

Սիրիա կատարած այցի ընթացքում գլխավոր քարտուղարը նաև այցելել է Ումայադ մզկիթ, որը Դամասկոսի գլխավոր պատմական և կրոնական տեսարժան վայրերից մեկն է։

 

  • Կիսվել: