շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանը Պարագվայի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է Երևանում կայանալիք COP17-ին առնչվող հարցեր

Ուրուգվայում ՀՀ դեսպանը Պարագվայի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է Երևանում կայանալիք COP17-ին առնչվող հարցեր

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն Ասունսիոնում հանդիպել է Պարագվայի Շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարարության Ռազմավարական պլանավորման վարչության պետ և արտաքին կապերի պատասխանատու Լիլիան Պորտիյոյի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) առնչվող մի շարք հարցերի։

Դեսպան Գևորգյանը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև՝ համաժողովին ընդառաջ անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովը։

  • Կիսվել: