ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալիևը հայտարարել է, որ Շուշիում նոր մզկիթ է կառուցվելու

Ալիևը հայտարարել է, որ Շուշիում նոր մզկիթ է կառուցվելու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի Շուշի քաղաքում նոր մզկիթ է կառուցվելու, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Իլհամ Ալիևն այսօր կեսօրին ժամանել է Շուշի։ 

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Շուշիում Ալիևը մասնակցում է միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։ Շաբաթասկզբին Ալիևը հատուկ հրամանագրով Շուշին հռչակել էր Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։

«Այսօր մենք մասնակցել ենք Շուշայում (Շուշի) նոր մզկիթի հիմնարկեքին, կկառուցվի նոր մզկիթ: Դրա կառուցման մասին ես որոշում եմ կայացրել շատ վաղուց»,- ասել է Ալիևը:

Նա հավելել է՝ կառուցվելիք մզկիթը կունենա 8 թվի տեսքը, քանի որ հենց այդ օրն է ադրբեջանցիներին հաջողվել գրավել արցախյան Շուշի քաղաքը:

 

  • Կիսվել: