հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է РБК-ն։

Նշվում է, որ Բաքվում դա բացատրել են հոր՝ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված միջոցառումներին Իլհամի մասնակցությամբ. մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, նա մահացել է 2003 թվականին:

Հիշեցնենք, որ Ալիևի վերջին այցը Ռուսաստան տեղի է ունեցել 2024 թվականի աշնանը: Հոկտեմբերի 8-ին նա ժամանել է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու։ 

 

  • Կիսվել: