ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Արցախի օկուպացված տարածքներ

Ադրբեջանի նախագահն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Արցախի օկուպացված տարածքներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Արցախի օկուպացված տարածքներ այցելելուց: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Որոշումը կապված է այդ տարածքներում ականազերծման աշխատանքների հետ:

Ալիևը նաև համապատասխան մարմիններին կարգադրել է մեծացնել զգոնությունը, որպեսզի քաղաքացիները չկարողանան մուտք գործել նշյալ տարածքներ:

Նշենք, որ օկուպացված տարածքներում գրանցվել են ականների պայթյունների դեպքեր, ինչի հետևանքով ադրբեջանցիներ են զոհվել կամ վիրավորվել։

  • Կիսվել: