հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ձեր նախագահությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը մոտեցնելու գործում. Ալիևը՝ Թրամփին

Ձեր նախագահությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը մոտեցնելու գործում. Ալիևը՝ Թրամփին

Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձից առաջ ես կրկին ցանկանում եմ արտահայտել իմ անկեղծ երախտագիտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության առաջխաղացման գործում Ձեր անփոխարինելի դերի համար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Ձեր նախագահությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը մոտեցնելու գործում։ Դուք իսկապես խաղաղության մարդ եք»,-նշել է Ալիևը:

  • Կիսվել: