Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Ոսկեպարում տներ են վնասվել
Այսօր հակառակորդը շարունակել է կրակել հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի ուղղությամբ։ Ոսկեպարի գյուղապետ Սերոբ Մախսուդյանի խոսքով՝ գյուղն ուղիղ նշանառության տակ չի եղել։ Այս մասին Մախսուդյանը հայտնել է InfoPort.am-ի հետ զրույցում
Նրա խոսքով՝ կրակոցներն ավելի շատ ստուգողական բնույթ են ունեցել, սակայն, մի քանի տուն տարբեր աստիճանի վնաս է կրել, վնասվել է նաև բակում կայանված մեկ մեքենա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական կողմը մարտի 8–ին գնդակոծել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։ Գյուղապետի խոսքով՝ երեկ ժամը 15:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը մոտ կես ժամ գնդակոծել է գյուղը՝ հրաձգային զենքերից արձակելով 2 կրակահերթ։
Ընթանում են գույքագրման աշխատանքներ, պատճառված վնասի չափը ճշտվում է։