երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Աբովյանի N1 ավագ դպրոցի ուսուցիչները ոստիկանական բաժանմունքում են

Աբովյանի N1 ավագ դպրոցի ուսուցիչները ոստիկանական բաժանմունքում են

Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի ուսուցիչները ոստիկանական բաժանմունքում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Աբովյանի Խ. Աբովյանի անվան N1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը։

Ուզուցիչը նշել է. ՛՛Մեզանից ոմանց, նորանշանակ տնօրենի ցուցումով կամ հաղորդմամբ կանչել են ոստիկանություն և եթե չներկայանանք քրեկան գործեր են հարուցվելու։ Հիմա մենք բոլորս բերման ենք ենթարկվել կամ ինքնաենթարկվել։ Այսպիսի բան , հուսով եմ մոտակա ժամանակներում ՀՀ-ում այլևս չենք տեսնի՛՛։

Դիմելով աշակերտներին՝ նա ասել է. ՛՛Աշակերտներին պետք է ասեմ, որ քանի իրական ուսուցիչներ կան դուք այսպիսի Հայաստանում չպետք է ապրեք՛՛։

Նշենք, որ ավելի վաղ դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ, Քարմիլե Առաքելյանի հաղորդմամբ, Մետաքսյա Բաբայանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Բաժին են հրավիրվել նաև փոխտնօրեն Արմեն Ավագյանը ու տնտեսվար Ն. Քամալյանը և Թ. Մելքոնյանին:

  • Կիսվել: