չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԱԱԻ-ն ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացրած աշխատանքների հաշվետվությունը

ԱԱԻ-ն ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացրած աշխատանքների հաշվետվությունը

ց

Միանշանակ է, որ հիվանդության նոր  և չուսումնասիրված լինելն առավել խոցելի պետք է  դարձներ  բուժանձնակազմի գործունեությունը, հետևաբար անհրաժեշտ էր արագ և համապարփակ ուսումնասիրել հիվանդությանն առնչվող առկա նյութերը, միջազգային փորձը, իսկ տեղեկատվությունը հնարավորինս հասանելի դարձնել մեր բուժաշխատողների համար: Ուստի, ԱԱԻ-ը մեկնարկեց միջազգային վեբինարների շարք՝ համագործակցելով համաշխարհային առաջատար բժշկական կենտրոնների և բժիշկների հետ:

Միջազգային հաջողված փորձը տեղայնացնելու նպատակով  իրականացվել են կորոնավիրուսային հիվանդության մասին վեբինարների շարք, որոնք  նպատակ ունեին  բուժաշխատողներին զինելու անհրաժեշտ  տեղեկատվությամբ և գործիքակազմով: Այս ամիսների ընթացքում Առողջապահության ազգային ինստիտուտն  իրականացրել  է մի շարք համալիր միջոցառումներ՝ ուղղված համավարակի  հաղթահարմանը, մասնավորապես կազմակերպվել են դասընթացներ նոր կորոնավիրոսային վարակի վերաբերյալ, ստեղծվել է բուժաշխատողների տեղեկատվական բազա, պատրաստվել են իրազեկման նյութեր, համագործակցել է մասնագիտական ասոցիացիաների հետ:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Առողջապահության ազգային ինստիտուտի իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն այստեղ:

  • Կիսվել: