հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 43-ամյա վարորդը Nissan-ով հայտնվել է ձորում և բախվել բետոնե էլեկտրասյանը

 43-ամյա վարորդը Nissan-ով հայտնվել է ձորում և բախվել բետոնե էլեկտրասյանը

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում 43-ամյա Կարո Պետրոսյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Զանգակատուն-Լանջառ ավտոճանապարհին Լանջառ գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ․ Պետրոսյանը հրշեջ-փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն։  Վթարի փաստով Արարատի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։









Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: