երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
23-ամյա վարորդը Nissan-ով Այնթափում տապալել է բետոնե էլեկտրասյունը․ կա վիրավոր

23-ամյա վարորդը Nissan-ով Այնթափում տապալել է բետոնե էլեկտրասյունը․ կա վիրավոր

Հուլիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Հրաչյա Ս․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գրում է  shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

  • Կիսվել: