կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
2020-ին ՀՀ-ում նորածիններին տրված ամենահայտնի անունների ցուցակը գլխավորում են Նարե և Դավիթ անունները

2020-ին ՀՀ-ում նորածիններին տրված ամենահայտնի անունների ցուցակը գլխավորում են Նարե և Դավիթ անունները

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականին հանրապետությունում նորածիններին տրված ամենահայտնի անունների ցուցակը:

Ցուցակը գլխավորում են Նարե և Դավիթ անունները:

Առաջին անունով անվանակոչել են 744 նորածին աղջիկ, իսկ երկրորդով՝ 1,353 տղա:

Աղջիկների հինգ ամենատարածված անունների ցուցակում ներառվել են Մարիա (615), Անգելինա (590), Արփի (504) և Մանե (442) անունները:

Տղաների անուններից՝ Նարեկ (903), Հայկ (610), Մարկ (576) և Մոնթե (567):

 

 

  • Կիսվել: