կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
1 զոհ, 5 վիրավոր․ խոշոր վթար է եղել Տաշիրում, բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը

1 զոհ, 5 վիրավոր․ խոշոր վթար է եղել Տաշիրում, բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի սկզբնամասում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը, «Opel» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 3-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարրաները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:  Վիրավորներից մի քանիսին ավտոմեքեներից դուրս են բերել փրկարարները:

 Օպերատիվ է գործել «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Արամ Չթչյանը:Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:Վթարի մասին ոստիանության Տաշիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեցյանի, Արման Գալստյանի և Ստեփանավանի քննչական բաժնի պետ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ ավտոմեքենաներից մեկն էլ խփել է խոշոր եղջերավոր անասունի, որը անկել է:Պարզվում է նաև խոշոր եղջերավոր անասունի տիրոջ ինքնությունը:

  • Կիսվել: