ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վենետիկի հանձնաժողովը հակասություն չի գտել ՀՀ Սահմանադրության և Ստամբուլյան կոնվենցիայի միջև

Վենետիկի հանձնաժողովը հակասություն չի գտել ՀՀ Սահմանադրության և Ստամբուլյան կոնվենցիայի միջև

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու սահմանադրական հետեւանքների մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքի տեքստը։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակվել էր մամուլի հաղորդագրություն, որտեղ ներկայացված էր այդ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովին հարցում էր ներկայացրել՝ կանանց հանդեպ բռնությունը եւ ընտանեկան բռնությունը կանխելու եւ դրանց դեմ պայքարի մասին (Ստամբուլյան կոնվենցիա) Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման՝ Հայաստանի համար սահմանադրական հետեւանքների վերաբերյալ։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Կոնվենցիայի եւ ՀՀ սահմանադրության միջեւ հակասություններ չկան։

«Դա շատ կարեւոր է հենց Հայաստանի համար, որը կարող է ինքնիշխան որոշում կայացնել վավերացման մասին, սակայն նաեւ լավ օրինակ է համարվում այլ երկրների համար, որոնք կարող են բախվել երկրի ներսում Կոնվենցիայի շուրջ տարածվող որոշակի վախերի եւ մոլորությունների»,-ասել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

  • Կիսվել: