չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ի՞նչ հոդվածով է վարույթ հարուցվել Բագրատ Սրբազանին գաղտնալսելու սարք տեղադրելու դեպքով

Ի՞նչ հոդվածով է վարույթ հարուցվել Բագրատ Սրբազանին գաղտնալսելու սարք տեղադրելու դեպքով

Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի համարում գաղտնալսող սարք տեղադրելու փորձի դեպքից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։
ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից InfoPort.am-ին հայտնեցին, որ մի քաղաքացուց հաղորդում է ստացվել ու նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (հոգեկան ներգործությունը) 1-ին մասի հատկանիշներով։
 
Նշենք` լրատվամիջոցները հայտնել էին, որ Բագրատ Սրբազանի հյուրանոցային համարը գաղտնալսելու նպատակով փորձել են ստորին հարկի առաստաղը ծակել և լսող սարք տեղադրել։ Ավելի ուշ սրբազանի սենյակ են ժամանել ոստիկանները։ Համարից նրանց ուղեկցությամբ դուրս է եկել մի կին, որը Էլեն Աղասյանն է եղել։ Նա ժամանակին աշխատել է ՀՀ ՊՆ–ում, իսկ սոցցանցերում հայտնվել են նրա հին լուսանկարները՝ համազգեստով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պաշտպանական կառույցում Էլեն Աղասյանն այլևս չի աշխատում։Սրբազանն էլ հայտնել է, որ ինքը շատ լավ է ճանաչում Էլենին և նրա ընտանիքին, մտերիմ է եղել։

 

 

 

 

  • Կիսվել: