երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Իրանի ԶՈւ-ն շարունակում է հետ մղել հակառակորդին երկրի սահմաններից․ Խամենեի

Իրանի ԶՈւ-ն շարունակում է հետ մղել հակառակորդին երկրի սահմաններից․ Խամենեի

Իրանական զինված ուժերը շարունակում են հետ մղել հակառակորդին Իրանի հարավային սահմաններից՝ ստիպելով նրան նահանջել։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, ասել է. «Հեռու չէ այն օրը, երբ Արաբական ծովը նույնպես կմաքրվի նրանցից»։

Խամենեին հավելել է, որ անցյալ տարիներին Իրանի հարավում գտնվող երկու ծովերը «ասպարեզ էին հակառակորդի ուժերի գործողությունների համար, սակայն այսօր Հորմուզի նեղուցի քաջարի մարտիկներից և պաշտպաններից ստացած ցավոտ հարվածների պատճառով նրանք Արաբական ծովից այն կողմ չեն անցնում»։

 

  • Կիսվել: