երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Եմենում համընդհանուր զորահավաք է հայտարարվել

Եմենում համընդհանուր զորահավաք է հայտարարվել

Միջազգային ճանաչում ունեցող Եմենի կառավարությունը հանրապետությունում համընդհանուր զորահավաք է հայտարարել՝ ապստամբ հութիների «Անսար Ալլահ» շարժմանը դիմակայելու համար, տեղեկացնում է Եմենի պետական SABA լրատվական գործակալությունը։

Օրենսդիր մարմնի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ներկայացուցիչների պալատը որոշել է հաստատել Նախագահական ղեկավար խորհրդի նախագահ Ռաշադ ալ-Ալիմիի խնդրանքը՝ համընդհանուր զորահավաք հայտարարելու վերաբերյալ»:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործելու է մինչև դրա ընդունման պատճառների վերացումը։

Ըստ փաստաթղթի՝ զորահավաքը հայտարարվում է «հութիների կողմից էսկալացիային դիմակայելու, քաղաքացիներին պաշտպանելու, հանրապետական կարգը պաշտպանելու …, ինչպես նաև պետության ինքնիշխանությունը պահպանելու» նպատակով։

Հաղորդվում է նաև, որ խորհրդարանականները քաղաքական ուժերին կոչ են արել հետաձգել տարաձայնությունները և ընդգծել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հետ գործողությունների համակարգման կարևորությունը։

  • Կիսվել: