չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Եմենում ավելի քան 200 հազար մարդ տեղահանվել է մարտերի պատճառով. ՄԱԿ

Եմենում ավելի քան 200 հազար մարդ տեղահանվել է մարտերի պատճառով. ՄԱԿ

Եմենում վերջին շաբաթներին կատաղի մարտերի հետևանքով ավելի քան 200 հազար մարդ է տեղահանվել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ կազմակերպությունը տագնապահարույց է որակել Եմենի կառավարական ուժերի և հութի զինյալների միջև վերսկսված մարտերի հետևանքով առաջացած ճգնաժամը և ընդգծել, որ սեպտեմբերի կեսերին տեղահանվածների թիվը 76 հազար էր, իսկ այսօրվա դրությամբ գերազանցում է 200 հազարը:

«Մարդիկ փախչում են իրենց կյանքը փրկելու համար և ապահով տեղ չեն գտնում գնալու», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է

Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Էյմի Փոուփը հայտարարել է. «Մարդիկ փախչում են իրենց կյանքը փրկելու համար և ապահով տեղ չեն գտնում գնալու»:

Նա պարենի ու ապաստարանի աճող կարիքներ ունեցող մարդկանց օգնության համար ավելի մեծ ֆինանսավորման կոչ է արել:

Նշենք, որ Եմենում այս շաբաթներին ամենամեծ էսկալացիան է՝ 2022 թվականին ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված հրադադարից հետո:

Հիշեցնենք նաև, որ հութիները, որոնք արդեն վերահսկում են Եմենի հյուսիսի մեծ մասը՝ ներառյալ մայրաքաղաք Սանան, անցած ամիս գրավեցին նաև երկրի՝ Կարմիր ծովի առափնյա ամբողջ հատվածը, իսկ կիրակի օրը Եմենի նախագահը հայտարարեց հութիների դեմ լայնածավալ հակահարձակում սկսելու մասին:

  • Կիսվել: