ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԴ-ն որոշեց մերժել ԱԺ-ին. Թովմասյանի լիազորությունները չեն դադարեցվի

ՍԴ-ն որոշեց մերժել ԱԺ-ին. Թովմասյանի լիազորությունները չեն դադարեցվի

Սահմանադրական դատարանը քիչ առաջ մերժեց վարույթ ընդունել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը։

Սա նշանակում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները ԱԺ որոշման նախագծի հիման վրա չեն դադարեցվի։

Նշենք, որ Թովմասյանը նիստին ներկա չեր, նա արձակուրդում էր։

Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» իշխանական խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեղնելու մասին նախագծի հիմքում դրել էր չորս հիմնավորում, որոնց համաձայն, Հրայր Թովմասյանը կատարել է առերևույթ կարգապահական խախտումներ։ Այս որոշմանը կողմ էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր միացել նախաձեռնությանը։

  • Կիսվել: