ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մերձավոր հարազատների հետ Արսեն Բաբայանի տեսակցությունների արգելքը հանվել է. ՀՔԾ

Մերձավոր հարազատների հետ Արսեն Բաբայանի տեսակցությունների արգելքը հանվել է. ՀՔԾ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մերձավոր հարազատների հետ տեսակցությունների արգելքը հանվել է, PrimeNews.am-ին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Արսեն Բաբայանը կարող է տեսակցել իր անչափահաս երեխաների հետ՝ նրանց մայրիկի ուղեկցությամբ», փոխանցեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցերին պատասխանելիս թյուրիմացություն էր համարել այն, որ քննիչի որոշմամբ արգելվել է Բաբայանի տեսակցությունը անչափահաս երեխաների, մերձավորների հետ:

Բաբայանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու ու իշխանության յուրացմանն օժանդակելու համար:

  • Կիսվել: