ԱԺ-ում ավարտվել է անհետ կորած զինծառայողների հարազատների՝ ավելի քան 5 ժամ տևած հանդիպումը բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց անհետ կորած զինծառայողների հարազատների հանդիպումը բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նշենք, որ հանդիպումը տևեց ավելի քան 5 ժամ, որից հետո ծնողները լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենց ոչ մի հարցի հստակ պատասխան չեն տվել:
Նշենք, որ փակ հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱԱԾ տնօրենն ու արդարադատության նախարարը: