ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեսպանները մինչեւ ուշ գիշեր հանդիպումներ են ունեցել Գուրգեն Խաչատրյանի հետ. Hraparak.am

Դեսպանները մինչեւ ուշ գիշեր հանդիպումներ են ունեցել Գուրգեն Խաչատրյանի հետ. Hraparak.am

Ըստ Hraparak.am-ի տեղեկությունների՝ Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն, իր խորհրդականների հետ միասին, որոշ ժամանակ առաջ մասնավոր հանդիպում է ունեցել Հայաստանի բարեկամ եվրոպական առանցքային մի երկրի արտակարգ և լիազոր դեսպանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի նստավայրում և դրա ընթացքում նրանք քննարկել են «Գալաքսի Գրուպ » ընկերությանն առնչվող հարցեր:

Բացի դրանից, Գուրգեն Խաչատրյանի հետ հանդիպման ցանկություն են հայտնել մի շարք այլ երկրների դեսպաններ եւս: Հանդիպումները տեղի են ունեցել բավական ուշ ժամերի, մինչև կեսգիշեր: Դեսպանների նման ցանկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ տարբեր երկրների մակարդակով մտահոգություններ են ձևավորվել Հայաստանում տիրող իրավիճակով և բիզնեսի հանդեպ կիրառվող ռեպրեսիաների հետ կապված։ Դեսպանները մանրամասն լսել են Խաչատրյանի ներկայացրած հանգամանքները, և ըստ ամենայնի, զեկույց են պատրաստելու իրենց ղեկավարների համար։

Ի դեպ, մեզ հայտնի է դարձել, որ Գուրգեն Խաչատրյանը բազմաթիվ թղթեր, աուդիո-վիդեո նյութեր ունի ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպում-քննարկումներից, որոնք էլ, հնարավոր է, դեսպանների միջոցով «արտահոսել են» երկրի սահմաններից դուրս՝ Գուրգեն Խաչատրյանի և նրա մերձավորների անվտանգության երաշիքների համար։

Ներկայիս իշխանավորները մտավախություն ունեն, որ այդ ձայնագրություններն ամեն պահի կարող են հասանելի դառնալ հասարակության լայն շրջանակներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: