երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
«Յուքոմ»-ի հայտարարությունը՝ Լոռիում և Տավուշում կապի հետ կապված խափանումների մասին

«Յուքոմ»-ի հայտարարությունը՝ Լոռիում և Տավուշում կապի հետ կապված խափանումների մասին

Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների արդյունքում, հոսանքազրկվել են ընկերության կապի կայանները, ինչի արդյունքում այդ և այլ մարզերում որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ։

՛՛Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը և վստահեցնում, որ ընկերության աշխատակիցներն անում են ամեն բան՝ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: