Ավանում հոսանքի լարման տատանումների պատճառով Ucom-ի մալուխներ են այրվել
Ավան վարչական շրջանում Ucom-ի մալուխներ են այրվել հոսանքի լարման տատանումների պատճառով, ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մի շարք հասցեներում ֆիքսված կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։
«Ավան վարչական շրջանում հոսանքի լարման տատանումների պատճառով այրվել են Ucom-ի մալուխներ, ինչի հետևանքով այդ հատվածի մի շարք հասցեներում ֆիքսված կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Մեր տեխնիկական թիմն անում է առավելագույնը կապի արագ վերականգնման համար, սակայն պետք է նշենք, որ վերականգնման աշխատանքները կտևեն մինչև 7 ժամ»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ: